Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Լոռեցի 50 երիտասարդներ համալրել են ՀՀԿ շարքերը

Լոռեցի 50 երիտասարդներ համալրել են ՀՀԿ շարքերը
30.05.2016 | 11:46

Մայիսի 29-ին ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՀԿ երիտասարդական կամզակերպության (ԵԿ) ղեկավար Կարեն Ավագյանի հանդիպումը մարզի երիտասարդ հանրապետականների հետ։ Լոռու մարզի երիտասարդական կառույցի ներկայացուցիչները հանդես են եկել անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ։ Իրենց լավագույնս դրսևորած երիտասարդ ՀՀԿ-ականները Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից արժանացել են շնորհակալագրերի։ Հանդիպման ընթացքում ՀՀԿ շարքերը համալրել են շուրջ 50 երիտասարդ լոռեցիներ։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշել է, որ ՀՀԿ-ում մեծ հավատով են լցված երիտասարդ սերնդի նկատմամբ։«Մեր հիմնական ուժը հենց երիտասարդների մեջ է, որովհետև առանց ճիշտ սերնդափոխության մենք չենք կարող հեռահար ծրագրեր կառուցել։ Սերնդափոխությունը պետք է կարողանալ ճիշտ, սահուն կազմակերպել»,- ասել է Վ. Բաղդասարյանը։


ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երիտասարդներին, որոնք որոշում են կայացրել անդամագրվելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Նա նշել է, որ ՀՀԿ անդամ լինելը նախևառաջ մեծ պատասխանատվություն է, և անդամատոմս ստացող յուրաքանչյուր երիտասարդ պետք է ճիշտ հասկանա այդ պատասխանատվությունը։ «Հանրապետական կուսակցության անդամ լինելը երբեք իրավունք չի եղել։ Մենք ի սկզբանե այդ գաղափարախոսությունը դրել ենք ՀՀԿ ԵԿ գործունեության հիմքում և այս տարիների ընթացքում որևէ մեկին թույլ չենք տվել հանրապետական լինելը որպես իրավունք ընկալել ու կիրառել»,- նշել է Կարեն Ավագյանը։


Մարինե Շահնազարյանը Հանրապետականի շարքերը համալրած երիտասարդներից է, այս տարի ավարտում է Վանաձորի պետական համալսարանը։ Ասում է, որ ծանոթ է տարբեր կուսակցությունների գաղափարախոսությանը, իրականացրած գործունեությանը, և իր համար ամենահոգեհարազատը, ընդունելին ՀՀԿ ծրագրերն են, ուստի ցանկանում է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։


Երիտասարդների հետ հանդիպման վերջում ՀՀԿ խմբակցության և երիտասարդական կառույցի ղեկավարները պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀԿ քաղաքական դպրոցին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կրթական տարբեր ծրագրերի, ՀՀԿ կառուցվածքային որոշ հարցերի։

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ